Լրահոս

18.01.2016 15:15


«ՈւԱԶ»-ը 6 մ բարձրությունից ընկել է այգին. վարորդը մահացել է

«ՈւԱԶ»-ը 6 մ բարձրությունից ընկել է այգին. վարորդը մահացել է

Հունվարի 17-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1991 թ. ծնված Սամվել Սարգսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.55-ի սահմաններում Թեղուտ գյուղում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել մետաղյա ցանկապատին և 6 մ բարձրությունից ընկել տներից մեկի այգին:
Ս. Սարգսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ Ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը