Լրահոս

19.01.2016 07:46


ՃՏՊ Շիրակի փողոցում և Տավուշի մարզում

ՃՏՊ Շիրակի փողոցում և Տավուշի մարզում

Հունվարի 19-ին, ժամը 03.16-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես C-240» մակնիշի 01 RR 050 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 18-ին, ժամը 22.50-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Գետահովիտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Քեմրի» մակնիշի 10 VM 707 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի արգելապատնեշին և գլորվել ձորը (մոտ 4 մ). տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնը:

Այս խորագրի վերջին նյութերը