Լրահոս

19.01.2016 08:05


Հարյուրավոր ուղևորներով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Հարյուրավոր ուղևորներով ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Հունվարի 19-ին, ժամը 01.59-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 34 QA 465 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 18-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենյաց լեռնանցք 20-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-2102» 27 OL 566 պետհամարանիշով ավտոմեքենան բքի պատճառով արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են անվտանգ տարածք, իսկ վերադարձի ճանապարհին արգելափակումից դուրս են բերել նաև «ՎԱԶ-2106» 34 QV 420 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր):

***

Հունվարի 18-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 45-րդ կմ-ին տեղակայված վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2110» մակնիշի 34 ZV 796 պետհամարանիշով ավտոմեքենան, վարորդին և ուղևորին տեղափոխել են ժամանակավոր հենակետ:

***

Հունվարի 18-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3303» մակնիշի 28 UO 983 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի շարժիչը խափանվել է (բեռնախցիկում կա 2 խոշոր եղջերավոր անասուն). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել վրանային ժամանակավոր հենակետի մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:

***

Հունվարի 18-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Գեղարոտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Պրադո» մակնիշի ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել վրանային ժամանակավոր հենակետի մարտական հաշվարկը:

Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 20--21-րդ կմ-ին հրշեջ-փրկարարները «Արագածի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 150 մարդատար և 20 բեռնատար ավտոմեքենա (450 ուղևոր):

***

Հունվարի 18-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հ-21 ավտոճանապարհի Ալագյազ-Արթիկ հատվածի 1-5-րդ կմ-ին հրշեջ-փրկարարները «Արագածի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 75 ավտոմեքեենա (150 ուղևոր):

***

Հունվարի 18-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 20 շենքի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի 216 LO 05 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 216 LO 05 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան:

***

Հունվարի 18-ին, ժամը 11.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 62 UU 366 և «Օպել» մակնիշի 34 VQ 860 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը