Լրահոս

19.01.2016 09:15


Հրդեհ Սյունիքի և Լոռու մարզերում

Հրդեհ Սյունիքի և Լոռու մարզերում

Հունվարի 19-ին՝ ժամը 00.50-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.36-ին, մարվել՝ 02.01-ին: Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 4-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ:

***

Հունվարի 18-ին՝ ժամը 21.06-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի մանկապարտեզում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.03-ին, մարվել՝ 23.03-ին:

Այրվել են 2-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մանկապարտեզի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ), 2-րդ հարկի առաստաղը (25 քմ), հատակը (5 քմ) և մասամբ 2 պատուհան:

Այս խորագրի վերջին նյութերը