Լրահոս

19.01.2016 11:10


Հարուցվել է քրեական գործ` թիվ 02/29 տեղամասում վստահված անձի իրավունքների իրականացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքով

Հարուցվել է քրեական գործ` թիվ 02/29 տեղամասում վստահված անձի իրավունքների իրականացմանն առերևույթ խոչընդոտելու դեպքով

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը