Լրահոս

19.01.2016 11:20


Երեկ հանրապետությունում ջերմաստիճանի երկու ռեկորդ է գրանցվել

Երեկ հանրապետությունում ջերմաստիճանի երկու ռեկորդ է գրանցվել

Հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ:

Երեկ հանրապետությունում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան. Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959թ. գրանցված ռեկորդը՝ +17.9 աստիճանը:

Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել՝ +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948–ին գրանցված ռեկորդը՝ +16.4 աստիճանը:

Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև վաղը. ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ՝ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքնեերում՝ նաև բուք: Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը