Լրահոս

19.01.2016 12:35


Կամավոր հանձնել են փամփուշտներ և «ԲՈՒՄ» տեսակի հրացան

Կամավոր հանձնել են փամփուշտներ և «ԲՈՒՄ» տեսակի հրացան

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1947 թ. ծնված Ամալյա Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:

***
1960 թ. ծնված Սամվել Զ.-ն ներկայացել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին և կամավոր հանձնել ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 11 և 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:

***
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1981 թ. ծնված Հակոբ Հ.-ն կամավոր հանձնել է «ԲՈՒՄ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը