Լրահոս

19.01.2016 15:00


Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բացվել է

Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բացվել է

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել էին, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբուք է Նինոծմինդա-Ժդանովական ճանապարհահատվածում, ինչից ելնելով՝ փակվել էր Բավրայի մաքսակետի վրացական հատվածը։

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ էր հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել էին ստեղծված իրավիճակի մասին և խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:

Վրաստանի տարածքում իրականացվում էին ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 14.20-ի դրությամբ՝ Բավրայի մաքսակետի վրացական հատվածը բացվել է:

ՀՀ ՏԿԱԻ

Այս խորագրի վերջին նյութերը