Լրահոս

19.01.2016 15:15


Որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

Որոշ ավտոճանապարհների ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ Գորիսում, Սարավանում, Ջերմուկում և Մեղրիում տեղում է ձյուն:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Խիստ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Մեղրու լեռնանցքը:

Ծանրաքաշ ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում առայժմ չերթևեկել նշված ճանապարհով:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը