Լրահոս

06.10.2010 13:21


Հովիկ Աբրահամյանը համամիտ չէ

Հովիկ Աբրահամյանը համամիտ չէ

Այսօր խորհրդարանում «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման շամանակ արտահերթ ելույթով է հադես եկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

-Ես համամիտ չեմ, որ ձևավորել ենք մի կառավարություն, ի նկատի ունեմ կոալիցիան, որ կարող է այդքան մանր խաղերի մեջ մտնել ներկրողների կամ այլ գործարարների հետ և իրենց պատվերով ինչ-որ նախագիծ ներկայացնել Ազգային ժողով և իրենց իսկ գործընկերներին' ԱԺ կոլաիցիոն պատգամավորներին դնի ծանր վիճակի մեջ: Ես չեմ կարծում, որ կա որևէ մի կառավարություն, որը չի մտածի իր արտադրողի մասին: Իմ կարծիքով, ավելի կոնկրետ, պարտավո'ր է մտածել և աջակցել ներքին արտադրողներին: Ես կարծում եմ, որ սա կապ ունի միջազգային կազմակերպությունների մի շարք պարտավորությունների հետ, որ ստանձնել է կառավարությունը: Եվ մենք. հասկանալով հանդերձ, որ այստեղ մենք բեռը ծանրացնում ենք ներքին արտադրողների համար, և երեկ ես արձագանքեցի, որ այո՛, բոլոր արտադրողների համար մենք 31 տոկոս հարկ ենք բարձրացնում, բայց կան շատ քաղաքակիրթ մեթոդներ, որով կառավարությունը կարող է աջակցել իր ներքին արտադրողին' սուբսիդավորի այն ոլորտը, այն ուղղությունը, որտեղ ինքը ստիպված ու պարտադրված հարկերը բարձրացնում է, պետք է ուրեմն անպայման աջակցի' սուբսիդավորի ներքին արտադրողին, որպեսզի կարողանա մրցունակ լինել շուկայում,-ասել է Հ. Աբրահամյանը:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ կոլաիցիոն ուժերը կմիանան և կփորձեն միասին ապագայում քննարկել և մի շարք օրենքներով փորձեն ավելի թեթևացնել տեղական արտադրողների հարկային բեռը: 
-Սա է մոտեցումը, որը գտնում եմ, որ շահարկելու առիթ չի տալիս, և մեր կոալիցիոն ուժերը կվեարկելու են կողմ, և առաջիկայում քքնարկելու ենք և փորձելու ենք որոշ օրենքներում փոփոխություն կատարելով թեթևացնել մեր արտադրողի բեռը և պաշտպանել իրենց շահերը: Ես չեմ ուզում խոսել գինեգործության, գարեջրի մասին: Դուրս է գալիս, որ կառավարությունը և ԱԺ-ն իր ներքին արտադրողին չի՞ աջակցում: Ես դա չեմ ընդունում և ես համոզված եմ, որ մեր բոլոր գործընկերները մտահոգ են ներքին արտադրողներին աջակցելու համար և նաև պարտավոր են ամեն ինչ անել, որ մեր իսկ կողմից ընդունած օրենքներով չկորցնենք աշխատատեղեր,-հավելել է ԱԺ նախագահը՝ նշելով, որ օրենսդրական այդ փոփոխությունները կկատարեն մինչև տարեվերջ:


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը