Լրահոս

19.01.2016 22:02


Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դին, որսորդական հրացանը

Ողբերգական դեպք Երևանում. լոգարանում հայտնաբերվել է 67-ամյա տղամարդու դին, որսորդական հրացանը

Այսօր` հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրոջ` 67-ամյա Հ. Փ.-ի դին` գլխի մասում հրազենային վնասվածքով: Դիակի վրա հայտնաբերվել է նաև որսորդական հրացան, իսկ ննջարանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է. «Անում եմ գիտակցորեն, ոչ ոք մեղավոր չէ: Այլընտրանք չունեմ, քոռանում եմ»:

Բնակիչները ասում էին, որ մահացածը շրջապատում հարգանք էր վայելում: Լինելով լավ արհեստավոր, գրեթե բոլոր հարևաններին իր արհեստով օգնում էր. «Զարմանում ու ցավ ենք ապրում, թե ինչու այսպես եղավ»:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը