Լրահոս

20.01.2016 21:33


Վուլկանացման կետից գողացել են 50 անվադող և անվահեծեր

Վուլկանացման կետից գողացել են 50 անվադող և անվահեծեր

Ոստիկանության Էրեբունու բաժնում 1960 թ. ծնված Ստեփան Խ.-ն հաղորդում էր տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 23/6 հասցեում գործող վուլկանացման կետից գողացել են 50 անվադող և անվահեծեր` պատճառելով 600.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 18-ին, ժամը 15.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Գեղամ Ս.-ն, ով ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, որ գողությունը կատարել է իր ընկերներ`Ռաֆայել Բ.-ի և Գևորգ Ե.-ի հետ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռաֆայել Բ.-ին և Գևորգ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը