Աշխարհ

20.01.2016 16:14


Թուրքիայի ԶՈւ-ն ևս 2 զորավարժություն կանցկացնի Կարսում

Թուրքիայի ԶՈւ-ն ևս 2 զորավարժություն կանցկացնի Կարսում

Թուրքիայի ԶՈւ–ն Կարսում կրկին զորավարժություններ կանցկացնի։ Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբն իր կայքում հայտնել է, որ զորավարժությունները տեղի են ունենալու 2016թ. հունվարի 25-ից փետրվարի 5-ը և փետրվարի 10-26-ն ընկած ժամանակահատվածներում:

Վարժանքները տեղի են ունենալու Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում տեղակայված «Աքբաբա» զորավարժարանում։

Թուրքիայի ԶՈՒ–ն 2016թ. հունվարի 18-ից Կարսում արդեն իսկ վարժանքներ է անցկացնում։ Դրանք կավարտվեն հունվարի 22-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը