Բուլղարիան քաղաքացիություն է տալիս անշարժ գույքի գնման դեպքում
Բուլղարիայի իշխանություններն անշարժ գույքի շուկան ինչ–որ կերպ կենդանացնելու նպատակով առաջարկել են քաղաքացիություն շնորհել բոլոր գնորդներին։
Քաղաքացիություն ստանալով՝ անշարժ գույքի ցանկացած գնորդ հնարավորություն կունենա ոչ միայն ապրել ու աշխատել երկրում, այլև անվճար բուժօգնություն ստանալ։
«realty.vesti»–ի փոխանցմամբ՝ ՌԴ քաղաքացիները չեն շտապում օգտվել այդ հնարավորությունից, քանի որ նախընտրում են անշարժ գույք ձեռք բերել Շենգենյան գոտում, որում Բուլղարիան չկա։ Բացի այդ, շատ դեպքերում էլ արտասահմանում գնած անշարժ գույքը նրանք վարձակալության են հանձնում։

7or.am