Աշխարհ

20.01.2016 17:28


Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպես է Քերրին փորձել կրճատել հեռավորությունը Լավրովի հետ հանդիպմանը (լուսանկար)

Մարիա Զախարովան պատմել է, թե ինչպես է Քերրին փորձել կրճատել հեռավորությունը Լավրովի հետ հանդիպմանը (լուսանկար)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Ցյուրիխում կայացած հանդիպումից։

«Քերրին մտավ բանակցային սենյակ։ Նայեց լայն սեղանին և ասաց, որ վատ չէր լինի կրճատել պատվիրակությունների միջև հեռավորությունը։ Այնուհետև մտավ Լավրովը։ Նրանք փոխանակվեցին ձեռքսեղմումով, շնորհավորեցին միմյանց անցած ամանորյա տոների կապակցությամբ։ Մամուլը դուրս եկավ, և հանդիպումը սկսվեց։ Կհաջողվի՞ կրճատել պատվիրակությունների միջև հեռավորությունը, իսկ ավելի կոնկրետ՝ նրանց դիրքորոշումների միջև՝ առանց սեղանների վերակառուցման, ցույց կտան բանակցությունները»,–ընդգծել է Զախարովան։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը