ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ հայտարարեց, որ իրենք սկզբունքորեն ընդունել են իշխող կոալիցիայի մաս կազմելու Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ավելացնելով, որ քննարկումները նախնական փուլում են։
Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նաև ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել ու կոալիցիայի թեմայով զրուցել է երկու օր առաջ (այսինքն՝ հունվարի 17–ին)։
Մինչ այդ ՀՅԴ–ն անընդհատ ժխտում էր կոալիցիայի մեջ մտնելու հետ կապված բոլոր խոսակցությունները։
Ուշագրավն այն է, որ հենց հունվարի 17–ից սկսած՝ Սերժ Սարգսյանին կցված «անկախ» մամուլը տարածեց, թե ՀՅԴ–ն այսինչ ու այնինչ պորտֆելն է ուզել ՀՀԿ ղեկավարից, սակայն մերժվել է, քանզի դաշնակցականներին այդքանը չի հասնում։ Ասել է թե՝ Սարգսյանը Մարգարյանի հետ զրույցն ավարտել ու, իր ոճին հավատարիմ, նրա վրա քսի է տվել իր թիմակիցներին։
Բաղրամյան 26–ի «Գեբելսյան» քարոզչամեքենան, բացի տեղեկատվական արտահոսքից, նաև մեկնաբանություններ էր տարածում, որոնց միջոցով կատարվում էր ՀՅԴ–ի տոտալ «փչացում»։ Սարգսյանն այդպիսով Մարգարյանին հասկացնում էր, որ ՀՅԴ–ն, պատկերավոր ասած, մեկ կամ մի քանի «զրո» ավել է ուզում։
Տեղեկատվական արտահոսքերը շատ անհարմար դրության մեջ դրեցին ՀՅԴ–ին ու Սարգսյանի հետ անձամբ հանդիպած Հրանտ Մարգարյանին։ Վերջինս, իհարկե, կուզենար, որ իր ու ՀՀԿ ղեկավարի հանդիպումը գաղտնի մնար մինչև բուն պայմանավորվածության գալը, սակայն երբ հասկացավ, որ Սարգսյանը ոչ ֆորմալ ձևով հրապարակայնացնում է իրենց առանձնազրույցը՝ գին գցելու հստակ նպատակ հետապնդելով, հրապարակայնացրեց կոալիցիա մտնելու խոսակցությունը։
Մարգարյանն այդպիսով փորձեց կանխել «անկախ» մամուլի միջոցով ՀՅԴ–ին «փչացնելու» գործընթացը՝ բացելով խաղը և գնդակն ուղարկելով Սարգսյանի կիսադաշտը (Մարգարյանն անուղղակիորեն պատասխանեց մամուլի հրապարակումներին՝ ցույց տալով, որ ոչ թե ՀՅԴ–ն է առաջարկում կոալիցիա կազմել, այլ ՀՅԴ–ին են առաջարկում, սակայն դա արդեն հանրության համար զրո հետաքրքրություն է ներկայացնում)։
Կոալիցիայի թեման մամուլի «բերանը» գցելով՝ Մարգարյանը «վա բանկ» գնաց՝ շատ լավ հասկանալով, որ հանրային դաշտից հարվածներ է ստանալու, սակայն ՀՅԴ վերնախավում հանրային կարծիքի հետ վաղուց հաշվի չեն նստում, քանզի գնացել են քաղաքական կոմերցիայի ճանապարհով (այնպես որ, կողմերը թող հանրության անունը չշոշափեն ու հանրության անունից առևտրով չզբաղվեն)։
Հարկ է նկատել, որ Սարգսյանի պատասխանը Մարգարյանին չուշացավ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «News.am»–ի հետ զրույցում արհամարհական տոնով խոսեց ՀՅԴ–ի հետ կոալիցիա կազմելու թեմայով՝ չմոռանալով նշել, որ իրենց հետ նախապայմանների լեզվով բանակցելը չեն ընդունում։ Նա նկատի ուներ հայ–թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՅԴ–ականների որոշ ձևական հայտարարությունների պահը։
Հասկանալի է, որ արձանագրությունների թեման փակելը ՀՅԴ–ին պետք է ընդամենը Սարգսյանի հետ գործարքին «լեգիտիմ» տեսք տալու համար, բայց դատելով ամենից՝ ՀՀԿ–ում ուզում են այդ հնարավորությունը չտալ ՀՅԴ–ին։ Այսինքն՝ ամեն ինչ տեղի է ունենում գաղջ մթնոլորտում։
Այսքանը՝ վերջին օրերին տեղի ունեցածի մասով։
Կարող ենք ասել, որ Սարգսյան–ՀՅԴ առևտուրըհիմա մտել է հոգեբանական էքսցեսների փուլ։ Կողմերից մեկն ուզում է գին բարձրացնել, իսկ մյուսը՝ գցել։
Թե ինչ կհասնի այս ամենի արդյունքում ՀՅԴ–ին, կարող են ասել Սարգսյանի հետ «երկխոսության» փորձ ունեցող մյուս սկզբունքայինները։
«Երկխոսության» անատոմիան

Կարող ենք ասել, որ Սարգսյան–ՀՅԴ առևտուրը հիմա մտել է հոգեբանական էքսցեսների փուլ։ Կողմերից մեկն ուզում է գին բարձրացնել, իսկ մյուսը՝ գցել։
Թե ինչ կհասնի այս ամենի արդյունքում ՀՅԴ–ին, կարող են ասել Սարգսյանի հետ «երկխոսության» փորձ ունեցող մյուս սկզբունքայինները։
Կարեն Հակոբջանյան