Լրահոս

20.01.2016 22:40


Այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ

Այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ

Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։ Նրանցից 129-ը մինչև 18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի:

Նշենք, որ այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը