Լրահոս

21.01.2016 10:44


Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով միակողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը