Լրահոս

21.01.2016 11:00


Ավտոմեքենաներն արգելափակվել է ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել է ձնակույտում

Հունվարի 21-ին, ժամը 02.42-ի ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Ipsum» մակնիշի 34 QN 289 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է Ծիլքար-Ջամշլու ավտոճանապարհի 10-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (2ուղևոր):

***

Հունվարի 21-ին, ժամը 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի 57 ZZ 755 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է Լճաշեն գյուղի 20-րդ փողոցում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 21-ին, ժամը 00.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Actros» մակնիշի 35 SV 910 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է Երևան-Մարտունի ավտոճանապարհի 52-րդ կմ-ում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (1 ուղևոր):

***

Հունվարի 20-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շինարարների փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai CRV» մակնիշի 33 PL 621 պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Հունվարի 20-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (5 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը