Վարդան Այվազյան. «Չի կարելի օրվա կեսը մտածել «պո պոնյածի», օրվա մյուս կեսը` «պո զակոնու»
«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարել է, թե պետք չէ իրավիճակը դրամատիզացնել և նշել է, որ ներքին արտադրողի շահերի մասին չի կարելի սոսկ խոսել: Պատգամավորների հիշողությունը վերականգնելու համար նա շեշտել է, որ մինչև 2008թ. թե՛ տեղական արտադրողի, և թե՛ ներկրողի համար դրույքաչափը 380 դրամ էր, իսկ 2008թ. հետո կառավարությունը փոխեց խաղի կանոնները հօգուտ ներքին արտադրողների: Օրինակ, միայն օղու դեպքում տարբերությունը կազմում է 120մ դրամ:
-Ինչո՞ւ են դրսից պահանջել: Որովհետ ոնց բարև ես տալիս, նույն ձևով էլ ուզում ես, որ բարև ստանաս: Ինչի՞ է դուրսը այդ հարցը բարձրացրել: Մենք չենք կարող պատսպարվել միջին բարձրության 35 հազ. քկմ-ի վրա և ասել՝ ոչ մեկին ոչ ուզում ենք ճանաչել, աշխարհի հետ էլ գործ չունենք: Որովհետև նույն ձևով դրսի մեր ռազմավարական գործընկերն ասում է՝ ընկե՛ր ջան, եթե դու իմ վրա սահմանափակում ես կիրառում, ես էլ այդ սահմանափակումը քո վրա կկիրառեմ,-հավելել է Վ. Այվազյանը։-Չի կարելի օրվա կեսը մտածել «պո պոնյածի», որ մտահոգ են, օրվա մյուս կեսը՝ «պո զակոնու»:

7or.am