Աշխարհ

21.01.2016 12:26


Վրաստանում H1N1 վարակից 2–րդ մահն է գրանցվել

Վրաստանում H1N1 վարակից 2–րդ մահն է գրանցվել

Վրաստանի Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ H1N1 վարակից 42-ամյա տղամարդ է մահացել Քութայիսում։

Սա արդեն նմանատիպ 2–րդ դեպքն է։

Հունվարի 18-ին H1N1 վարակից Աջարիայում մահացել էր 39-ամյա մի տղամարդ։

Վրաստանում կանխատեսում են, որ H1N1 վարակով հիվանդների թիվն աճելու է փետրվարին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը