Լրահոս

21.01.2016 12:40


Դանակահարել են «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահին

Դանակահարել են «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահին

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:

Նշված գործը հարուցվել է այսօր՝ հունվարի 21-ին, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:

Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորն աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրում՝ որպես գանձապահ, իսկ մարմնական վնասվածքները ստացել է որովայնի, ոտքի, կրծքավանդակի մասում. նրան հարվածել են 5-ից ավելի անգամ:

Մանրամասները՝ «SHAMSHYAN.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը