Լրահոս

21.01.2016 16:16


«Միցուբիշի Շարիոտ»-ը հրդեհվել էր վերանորոգման ժամանակ

«Միցուբիշի Շարիոտ»-ը հրդեհվել էր վերանորոգման ժամանակ

Հունվարի 20-ին՝ ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագավիթի գերեզմանների մոտ ավտոմեքենա է այրվում, և կա տուժող:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 7 տան ավտոտնակում, վերանորոգման ժամանակ, հրդեհվել է 1974 թ. ծնված Միսակ Գ.-ի «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան, և հրդեհը մարելու ժամանակ 1993 թ. ծնված Գևորգ Վ.-ն ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Հրդեհը մարվել է ժամը 21.53-ին:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Նյութերն ուղարկվել են ՏԿ ԱԻՆ:

Այս խորագրի վերջին նյութերը