Արցախում հոսպիտալացված 65 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ
Հունվարի 21-ի դրությամբ՝ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում 49-ը՝ մինչև 18 տարեկան:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Հոսպիտալացված 65 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 15-ը՝ մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 3 հիվանդ. բժիշկների հավաստմամբ՝ նրանց վիճակը միջին ծանրության է: