Լրահոս

22.01.2016 08:02


Այսօր տեղի է ունենալու Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական 3–րդ նիստը

Այսօր տեղի է ունենալու Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական 3–րդ նիստը

Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում այսօր տեղի է ունենալու Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով 3–րդ արտագնա դատական նիստը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ առաջին նիստը տեղի էր ունեցել 2015թ. դեկտեմբերի 18–ին, 2–րդ նիստը՝ հունվարի 18–ին։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը