ՀՀ արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 42-44 տոկոսի շեմին
Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտնել է, որ Հայաստանը 2011 թվականին կունենա կայուն, տնտեսական զարգացման բյուջե։ Ըստ նրա' գալիք տարվա բյուջեի եկամուտները կկազմեն 875 մլրդ դրամ, ինչը էականորեն ավելի կլինի այս տարվա ցուցանիշներից։ Նախարարի տեղեկացմամբ, եկամուտներից 650 մլրդ դրամ կկազմեն հարկային մուտքերը' այս տարվա 570 մլրդ-ի դիմաց։ 2011թ. բյուջեի ծախսային մասը շուրջ 1 տրիլիոն դրամ է, որը 2010թ. համապատասխան ցուցանիշից ավելի է 63 մլրդ դրամով, իսկ բյուջեի դեֆիցիտը կկազմի 148,6 մլրդ դրամ, ինչը էականորեն քիչ է այս տարվա համեմատ։
«2010 թվականին նախատեսված է եղել բյուջեի 6 տոկոսանոց դեֆիցիտ, սակայն տարվա վերջին այն կլինի 5 տոկոս։ Հաջորդ տարվա դեֆիցիտը կլինի 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչը միանգամայն դրական երեւույթ է։ Սա կարևորագույն խնդիր է, առանց որի զարգացում ապահովել հնարավոր չէ»,- նշել է ֆինանսների նախարարը ։ Նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը լրացնել ներքին և արտաքին աղբյուրներով։ Ըստ նրա' հաջորդ տարի ՀՆԱ-ն կաճի 8 տոկոսով։
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով, այս տարվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հասել է ՀՆԱ-ի 42-44 տոկոսի շեմին, որը չի համարվում ռիսկային։ «Պարտքի ռիսկային շեմը 50-60 տոկոսն է, որն արդեն հատել են եվրոպական բազմաթիվ պետություններ։ Իհարկե, մենք չպետք է հասնենք դրան, այլ' լինենք զգույշ»,- ասել է նախարարը։