Լրահոս

06.10.2010 16:35


Մարքսիստ. «Եթե մնա նույն ընտրական իրավունքը, հաջորդ պառլամենտում էլ կհայտնվեն նույն ռոժաներն ու նույն մոռդաները»

Մարքսիստ. «Եթե մնա նույն ընտրական իրավունքը, հաջորդ պառլամենտում էլ կհայտնվեն նույն ռոժաներն ու նույն մոռդաները»

Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ընտրական իրավունքի անկատարության մասին, և պատասխանելով «7օր»-ի հարցին, թե իր կանխատեսմամբ ապագա խորհրդարանում ո՞ր ուժերը ներգրավված կլինեն՝ ասել է.

-Եթե մնա նույն ընտրական իրավունքը, հաջորդ պառլամենտում էլ կհայտնվեն նույն ռոժաներն ու նույն մոռդաները, և անիմաստ կլինի ճակատամարտել այսօրվա ավազակախմբերի հետ։

Դ. Հակոբյանի խոսքերով՝ Եվրոպայի կեղծ դեկլարատիվ հորդորների և իբր ճնշումների տակ մեր իշխանություններն այսօր ուզում են իբր բարեփոխումներ մտցնել ընտրական իրավունքում, բայց  «իրականության մեջ մենք տեսնում ենք կեղծ, իմիտացիոն բնույթի ձևափոխումներ»։

Բանախոսն ասել է, թե մեզ անհրաժեշտ է այնպիսի ընտրական իրավունք, որը կարող է դառնալ բնականոն ընտրությունների և գաղափարական սերնդափոխության երաշխավորը, և որը կարող է լինել հասարակության կենսաբանական ու ֆիզիկական անվտանգության երաշխավորն իշխանափոխության ընթացքում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը