Աշխարհ

23.01.2016 10:05


Հռոմի պապը հանդիպել է «Apple»–ի ղեկավարին և համացանցն անվանել «աստվածային պարգև» (տեսանյութ)

Հռոմի պապը հանդիպել է «Apple»–ի ղեկավարին և համացանցն անվանել «աստվածային պարգև» (տեսանյութ)

Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փակ հանդիպում է ունեցել «Apple»–ի ղեկավար Թիմ Քուքի հետ։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

Զրույցի մանրամասները չեն հստակեցվում, սակայն հայտնի է, որ հանդիպման արդյունքներն ամփոփելով՝ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համացանցը, սոցիալական ցանցերը և տեքստային հաղորդագրություններն «աստվածային պարգև են, եթե իմաստուն կերպով են օգտագործվում»։

«Տեխնոլոգիաները չեն որոշում շփման անկեղծությունը, այլ մարդկային սիրտը և դրանք իմաստուն ձևով օգտագործելու մեր կարողությունը»,–ասել է պոնտիֆիկոսը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2014–ին Ֆրանցիսկոսը կոչ էր արել երիտասարդությանն ավելի քիչ ժամանակ անցկացնել համացանցում, «սմարթֆոնների էկրանին» և ավելի շատ ուշադրություն դարձնել շրջակա աշխարհին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը