Լրահոս

23.01.2016 13:53


Հրդեհ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտ

Հրդեհ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտ

Հունվարի 23-ին՝ ժամը 10.35-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում, հրդեհ է բռկվել:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող (մուտքը՝ Սևանի փողոցի կողմից) «Մանդարին Կոսմետիկա» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Մ. Ս.) պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 11.15-ին:

Այրվել է պահեստավորված կոսմետիկական արտադրանք (մոտ 12 քմ տարածքում):

Այս խորագրի վերջին նյութերը