Լրահոս

23.01.2016 15:59


Վրաերթի ենթարկված 18-ամյա տղան մեքենայի շարժիչի կափարիչի վրա շուրջ 20 մետր առաջ է ընթացել

Վրաերթի ենթարկված 18-ամյա տղան մեքենայի շարժիչի կափարիչի վրա շուրջ 20 մետր առաջ է ընթացել

Հունվարի 22-ին մի քաղաքացի ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց Արման Ո.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իր որդուն` 1998 թ. ծնված Ռաֆաել Կ.-ին` նրան շարժիչի կափարիչի վրա տանելով շուրջ 20 մետր, ինչի հետևանքով տղան ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը