Լրահոս

23.01.2016 14:55


Բռնվել է «Մազդա»-ից գողություն կատարելիս

Բռնվել է «Մազդա»-ից գողություն կատարելիս

Հունվարի 21-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցում գործող հյուրանոցային համալիրի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի կողապակին կոտրել և գողություն է կատարում:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից, գողոնի մի մասով հանդերձ /անկողնային պարագաներ և կենցաղային իրեր/ բերման էր ենթարկել 1991 թ. ծնված Էդվարդ Խ.-ին:
Դեպքի վայրի մոտակայքում հայտնաբերվել էր նաև գողոնի մյուս մասը և հանցագործության գործիք լինգը:
Էդվարդ Խ.-ն տվել էր խոստովանական բացատրություն:

Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում՝ հունվարի 22-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ալիկ Ղ.-ն: Նա խոստովանել է, որ հունվարի 21-ին նախնական համաձայնության գալով Էդվարդ Խ.-ի հետ՝ «Մազդա»-ից գողացել են կաշվե բաճկոններ և տարբեր կենցաղային իրեր:
Գողոնի մնացած մասը հայտնաբերվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը