Լրահոս

24.01.2016 13:16


ՃՏՊ Սիսիան-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին

ՃՏՊ Սիսիան-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին

Հունվարի 23-ին, ժամը 22.24-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 12 ՕՕ 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան:

Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս (60 ուղևոր) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա (2 ուղևոր):

***

Հունվարի 23-ին, ժամը 23.22-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում մերկասառույցի պատճառով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանից ԼՂՀ ուղևորվող «ԲՄՎ» մակնիշի 24 ՏՕ 463 պետհամարանիշի ավտոմեքենան ամառային անվադողեր ունենալու պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը:

Հրշեջ-փրկարարները 2 ուղևորի (կին և երեխա) փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Սիսիան քաղաք, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ուղեկցել մինչև հյուրանոց:

Վարորդը և ուղևորները տեղափոխվել են հյուրանոց՝ գիշերելու:

Այս խորագրի վերջին նյութերը