Լրահոս

24.01.2016 20:05


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Հունվարի 24-ին, ժամը 17.27-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շենավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Audi A6» մակնիշի 34 OD 373 ավտոմեքենան Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 24-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87–րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Toyota RAV4» մակնիշի 34 TN 089 պ/հ ավտոմեքենան:

***

Հունվարի 24-ին, ժամը 10.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի պատկերասրահի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մելիք Ադամյան փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարները «Porsche Cayenne» մակնիշի 50 Ս T101 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը