Լրահոս

25.01.2016 08:12


Արտաշատում, Լոռիում, Շիրակում, Կոտայքում ձյուն է տեղում

Արտաշատում, Լոռիում, Շիրակում, Կոտայքում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Վերն Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Սուրենավան-Երասխ, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գումրի-Բավրա, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գումրի-Վանաձոր, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ալավերդի, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Մեղրի-Կապան, Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները:

Արարտի մարզի Արտաշատ քաղաքում, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը