Լրահոս

25.01.2016 08:25


Ծաղկաձորի Կենտոնական հրապարակի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Ծաղկաձորի Կենտոնական հրապարակի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 25-ին, ժամը 02.47-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 17-րդ կմ-ում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Audi A4» մակնիշի 26 UL 765 պ/հ ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են գյուղ Ամասիա:

***

Հունվարի 24-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կենտոնական հրապարակի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Օրբելի Եղբայրներ փողոցի «Դահուկային սպորտի ֆեդերացիայի» մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» մակնիշի 34 MD 235 ավտոմեքենան (2 ուղևոր):

***

Հունվարի 24-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապրհի 83-րդ կմ-ում Mercedes E320 մակնիշի 71 DS 077 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի հարակից ձորը (մոտ 20 մետր):

Հրշեջ-փրկարարներն «Արարատի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված են:

***

Հունվարի 24-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վանաձոր ավտոճանապարհին ПАЗ-625 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ПАЗ-625 մակնիշի ավտոբուս և 11 ավտոմեքենա (35 Ուղևոր):

Մ-6 ավտոճանապարհի Փամբակ-Վանաձոր հատվածի 2-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «DAF» մակնիշի 32 OF 042 պ/հ բեռնատարը:

***

Հունվարի 24-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի «Կարմիր» ակումբի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի «Կարմիր» ակումբի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի 51 SC 051 պ/հ և «Lexus RX» մակնիշի 34OV053 պ/հ ավտոմեքենաները (3 ուղևոր):

***

Հունվարի 24-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք մարզպետարանի ետնամասում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենաները արգելափակվել են Կենտրոն թաղամասի թիվ 30 շենքին հարակից տարածքում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Honda CRV» մակնիշի 34 OZ 921 պ/հ և «Mitsubishi Pajero io» մակնիշի 34 NP 708 պ/հ ավտոմեքենաները (2 ուղևոր):

***

Հունվարի 24-ին, ժամը 17.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Նոյ» հյուրանոցից դեպի մոտակա սարը տանող ճանապարհին ձնագնացը արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հատուկ տեխնիկայի միջոցով «Буран Бомбардир» մակնիշի ձնագնացը դուրս է բերվել արգելափակումից:

***


Հունվարի 24-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքիՇահումյան փողոցի թիվ 380 տանը մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկիարարներն արգելափակումից դուրս են բերել «УАЗ» մակնիշի 34 LO 017 ավտոմեքենան:

***

Հունվարի 24-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շենավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Audi A6» մակնիշի 34 OD 373 ավտոմեքենան Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ումդուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 24-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87–րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Toyota RAV4» մակնիշի 34 TN 089 պ/հ ավտոմեքենան:

***

Հունվարի 24-ին, ժամը 10.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի պատկերասրահի մոտ ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մելիք Ադամյան փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում:

Հրշեջ-փրկարարները «Porsche Cayenne» մակնիշի 50 Ս T101 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը