Լրահոս

25.01.2016 11:28


Սանահին-Սարահարթ թաղամասի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ

Սանահին-Սարահարթ թաղամասի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ

Հունվարի 25-ին՝ ժամը 07.43-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, «ВАЗ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ВАЗ-2121» մակնիշի 14 SS 457 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը (1984 թ. ծնված Հ. Մ.) և ուղևորը (1964 թ. ծնված Գ. Վ.) տեղափոխվել են Ալավերդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը