Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին մի խումբ զինծառայողների:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մարտական հենակետում ցուցաբերած խիզախության համար գումարտակի հրամանատար, մայոր Գևորգ Գրիգորյանը պարգևատրվեց «Գարեգին Նժդեհ», դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Գեղամյանը' «Անդրանիկ Օզանյան» և պայմանագրային զինծառայող, շարքային Սոս Քեշիշյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով:
Հանձնելով պարգևները' Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց զինծառայողներին ցուցաբերած կամքի և խիզախության, բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար և հաջողություն մաղթեց նրանց հետագա ծառայության ընթացքում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ