Լրահոս

25.01.2016 11:57


Սպանություն Տավուշի մարզում. անասնագոմի կացարանում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու դի

Սպանություն Տավուշի մարզում. անասնագոմի կացարանում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու դի

Հունվարի 24-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ Է ստացվել, որ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գտնվող անասնագոմում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված անասնագոմի մեջ կառուցած կացարանում հայտնաբերել են 59–ամյա Ռազմիկ Իսրայելյանի դին: Դատաբժիշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան մոտ 2 տասնյակ թափանցիկ վերքեր՝ ստացած կտրող առարկայից:

Մահացածը բնակվում էր հոր՝ 87–ամյա Կառլեն Իսրաելյանի հետ և ամուսնալուծված էր:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը