Լրահոս

25.01.2016 21:11


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 25-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 22-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը, կողոպուտի 4 դեպքից` 2-ը, խարդախության 16 դեպքից` 14-ը: Բացահայտվել է գողության` 33, շորթման, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2, գողության` 13, սպանության փորձի և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը