Լրահոս

25.01.2016 16:18


Հոգեբան. «Երկար արձակուրդի դեպքում երեխան ճգնաժամի մեջ է ընկնում»

Հոգեբան. «Երկար արձակուրդի դեպքում երեխան ճգնաժամի մեջ է ընկնում»

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ ձմռան ամիսներին դպրոցահասակ երեխաները պետք է հանգստանան 2 շաբաթից ոչ ավելի։ Այսօր հրավիրված ասուլիսում հոգեբանն ընդգծել է, որ երեխաներին այսքան երկար կտրելով դպրոցից և տանը նստեցնելով՝ դարձնում ենք ջերմոցային տեսակ։

–Չենք սովորեցնում, օրինակ, ինչպես խուսափել հնարավոր հիվանդություններից, ինչպիսի վարք դրսևորել արտակարգ իրավիճակներում։ Երեխաները զրկվում են ամուր կամային հատկանիշներից: Նրանք մեծանալով՝ չեն դիմակայի դժվարություններին։ Տարրական հիգիենիկ կանոններն անգամ չեն կարողանալու պահպանել,–ասել է Ա. Բադալյանը:

Նա հավելել է, որ առավել ռիսկային են առաջինդասարանցիները, ովքեր նոր են սկսում ադապտացվել դպրոցին, իսկ երկար արձակուրդի դեպքում երեխան ճգնաժամի մեջ է ընկնում, հետ վարժվում և արդյունքում՝ հավելյալ դժվարություններ ունենում:

Հոգեբանը նաև ավելացրել է, որ եթե դպրոցում արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգվեն, համազգային խուճապ կստեղծվի.

–Կսկսեն մտածել, թե ինչ-որ բան թաքցնում են: Երբ մարդը պարապ է մնում, երևակայությունը ոչ թե արարում է, այլ ոչնչացնում:

Իսկ մանկավարժ Հասմիկ Սահակյանը հակադարձում է, որ եթե անգամ դպրոցներում արձակուրդ չհայտարարվեր, աշակերտների մեծ մասը, այսպես թե այնպես, դասի չէր հաճախի և կստանար լրացուցիչ բացականեր.

–Դասղեկները զանգել են իրենց աշակերտներին, և պարզվել է, որ յուրաքանչյուր դասարանում 8-10 հիվանդ երեխա կա,–հավելել է ուսուցչուհին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը