Լրահոս

25.01.2016 17:14


56-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

56-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Անիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Ռոբերտ Վարազդատի Մանուկյանը, որը հունվարի 18-ին տնից դուրս է եկել, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարազատները մինչ օրս տեղեկություն չունեն:
Ռոբերտ Մանուկյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը` մոտ 160 սմ, միջին կազմվածքով, դեմքը` կլորավուն, մազերը` ալեխառն:
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Անիի բաժին 010-59-06-65, 0242-2-25-41 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը