Լրահոս

25.01.2016 17:40


Հրդեհ Արշալույս գյուղում

Հրդեհ Արշալույս գյուղում

Հունվարի 25-ին՝ ժամը 12.42-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի հուշարձանի մոտակայքում այրվում է կիսակառույց շինություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.12-ին, մարվել՝ 13.26-ին:

Պարզվել է, որ այրվել է Զ. Հ.-ին պատկանող տան բազմոցը, լվացքի մեքենան, տան տանիքը (8 քմ) և սենյակի պատերը (5 քմ)՝ մասնակի:

Այս խորագրի վերջին նյութերը