Լրահոս

25.01.2016 21:48


Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը փակվել է

Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը փակվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը