Լրահոս

25.01.2016 22:10


Վայքում թունավորումից 100-ամյա քաղաքացի է մահացել

Վայքում թունավորումից 100-ամյա քաղաքացի է մահացել

Հունվարի 25-ին, ժամը 18.53-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունվարի 14-ին թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ԲԿ է տեղափոխվել Վայքի Շահումյան փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1916 թ. ծնված Ծ. Ս.-ը, ով հիվանդանոցում մահացել է:

***

Հունվարի 25-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Իսահակյան փողոցի թիվ 4 Բ շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Ա.-ը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը