Լրահոս

26.01.2016 08:33


Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ, Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա, Ղոչի աղբյուր գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները, Արարատի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները: Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի է Հրազդան-Ջրառատ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Սարավան-Ջերմուկ ավտոճանապարհը և Լոռու. Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արարատի մարզի Վեդի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում, Սյունիքի (բացի Գորիսից և Մեղրիից) մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում բուք է:

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը