Է.Նալբանդյան. «Քնած մարդկանց կացնահարողներին հրահրողները և հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից»
Այսօր ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց է ուղղել Ադրբեջանում հայ գերի Մանվել Սարիբեկյանի մասին։ Ի պատասխան ՀՀ արտգործնախարարն ասել է.
-Նախ ցանկանում եմ խորին ցավակցություններս հայտնել Մանվել Սարիբեկյանի հարազատներին: Երիտասարդ հովվի առևանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, և վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե՛ իր էությամբ, թե՛ ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է՝ սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջև, ապա սպանել: Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները և հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից, միգուցե, իրենց համար այդ բառն ա՞յլ իմաստ ունի: Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել և հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է: