Լրահոս

26.01.2016 08:05


ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում, Վանաձոր-Ալավերդի և Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին (լուսանկար)

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում, Վանաձոր-Ալավերդի և Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին (լուսանկար)

Հունվարի 26-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մերսեդես GL մակնիշի 34 QA 942 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Է. Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը: Է.Ա.-ը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:

***

Հունվարի 25-ին, ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես Բենս» մակնիշի 06 QQ 670 (վարորդ՝ 1988 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշով ավտոմեքենան և «Մերսեդես» մակնիշի CE 00 5LK պետհամարանիշով (վարորդ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Է. Կ., ծնվ. 1969թ.) բեռնատարը:

Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 25-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Պագո» սգո սրահի մոտակայքում, տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-320» մակնիշի 34 OC 614 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Խ.) և Լադա-100» մակնիշի 34 AN 306 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները:

Լադա-100» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1983 թ. ծնված Մ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատուն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

Այս խորագրի վերջին նյութերը