Լրահոս

26.01.2016 11:40


Արզնիի ամառանոցում արագ մտել է սենյակ, փակել դուռը և առարկաներ նետել վառարանի մեջ

Արզնիի ամառանոցում արագ մտել է սենյակ, փակել դուռը և առարկաներ նետել վառարանի մեջ

Հունվարի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ն Արզնի գյուղի իր ամառանոցում թմրամիջոց է պատրաստում և օգտագործում:
Երբ ոստիկանության ծառայողներն այցելել են նշված ամառանոց՝ մի տղա արագ մտել է սենյակ, փակել դուռը և ներսում ինչ որ առարկաներ են արագ նետվել վառարանի մեջ:
Ոստիկանության ծառայողների բանավոր պահանջով դուռը բացելուց հետո վառարանից դուրս են բերվել հալված 3 ներարկիչներ, «Դիմեդրոլի» և լուցկու տուփեր, կիսով չափ այրված բամբակ, որին կապած է եղել հալված ներարկիչ` ասեղով, ապակե սրվակ` ամրացված մետաղալարով, կիտրոնի աղի կիսով չափ այրված տուփ, պլաստմասե շիշ՝ սպիտակ զանգվածով:
Ըստ Երիբեկ Ք.-ի հայտարարության` պատրաստվածը ինքը օգտագործել է որպես ցավազրկող և ոչ ոքի չի հյուրասիրել:
Այդ ժամանակ նշված տանն եղել են նաև 1975 թ. ծնված Հարություն Հ.-ն, 1980 թ. ծնված Հայկ Վ.-ն, 1961 թ. ծնված Գեղամ Ս.-ն, 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ն և 1971 թ. ծնված Արմեն Խ.-ն, որոնք ժամը 18.35-ին բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, և նշված անձինք ներկայացվել են նարկոլոգիական կլինիկա:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը