Լրահոս

07.10.2010 00:07


Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 6-ին նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր Երեւանում են տարածաշրջանային այցի շրջանակներում: Համանախագահները Հանրապետության ղեկավարի հետ խոսել են ղարաբաղյան հակամարտության գոտում դաշտային գնահատման առաքելության ծրագրի մասին, ներկայացրել'Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները:

Համանախագահները վերահաստատել են, որ դիտարկման հաջորդ փուլում ուսում­­նասիրության առարկա կդառնան Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքները: Նրանք շեշտել են, որ նաև կօգտագործեն առաջին իսկ հնարավորությունը' Նախիջեւա­նում այցելելու հիմնահատակ ավերված Ջուղայի գե­րեզ­մանոցը, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ' միջնադարյան եզակի խաչքարեր: 

Նախագահ Սարգսյանը կարևորել է, որ ԵԱՀԿ դաշտային առաքելությունն իր աշխատանքի ավարտին պատրաստի օբյեկտիվ զեկույց:

Այս խորագրի վերջին նյութերը