Լրահոս

26.01.2016 14:13


Ոստիկանության ծառայողներն անցել են պաշտոնեական լիազորությունները

Ոստիկանության ծառայողներն անցել են պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համարնախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Սոնա Ա.-ն հայտնել է, որ Ա. Խ.-ին պատկանող հացատան փայտյա դուռը այրելու և պատուհանի ապակին կոտրելու կասկածանքով 2015 թվականի մայիսի 28-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին բերման են ենթարկել որդուն՝ Տարոն Ա.-ին, որտեղ հիշյալ բաժնի ծառայողները սպառնալիքներ են տվել ու բռնություն կիրառել որդու նկատմամբ՝ ստիպելով ընդունել հանցագործության կատարումը:

Հետագայում որդին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել նախաքննության ու դատաքննության փուլում, մեղավոր է ճանաչվել ուրիշի գույքը դիտավորությամբ հրկիզման եղանակով վնասելու արարքում և դատապարտվել ազատազրկման:

Քաղաքացի Սոնա Ա.-ի հաղորդման և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդհոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը